Մշակույթ

Եկեք Արամ Խաչատրյան համերգասրահ՝ լսելու ջազ եւ հայտնի ֆիլմերի երաժշտություն

Եկեք Արամ Խաչատրյան համերգասրահ՝ լսելու ջազ եւ հայտնի ֆիլմերի երաժշտություն

Գարի Քյոսայանի ստեղծագործությունների հնչյունները հնարավոր չէ շփոթել մեկ այլ արվեստագետի աշխարհի հետ: Նա ջազային աշխարհում հայտնի անուններից է, ում ստեղծագործությունները հնչել են համաշխարհային ջազի դասական նմուշների կողքին: Մաեստրոն գրել է շուրջ 100-ից ավելի ջազային ստեղծագործություններ և երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար: Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները: «Ջազի Սիմֆոնիա» խորագրով համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Գարի Քյոսայանը համերգի առաջին մասում կնվագի իր սոլո ջազ ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդ մասում՝ նվագախմբի ընկերակցությամբ, կհնչեն ֆիլմերի եւ ներկայացումների համար գրած իր գործերը: Համերգն ընդգրկված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում: Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարելու են իր ֆիլմերի եւ ներկայացումների մեղեդիները՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից, «Լռության սիմֆոնիա» ֆիլմերից և այլն: 

Մեր ազգի մշակութային ու քաղաքակրթական անցյալի առաջ խոնարհ, բայց ջազի նման ըմբոստ ու մարտնչող երաժշտություն ստեղծող Մաեստրոյի հարուստ կենսագրությունը հնարավոր չէ ամփոփել մի փոքրիկ հոդվածի շրջանակում: 

Այսօր էլ Մաեստրոն շարունակում է արարել և արվեստասերներին ընծայել նոր ստեղծագործություններ, որոնք ոգեղեն ուժ են տալիս հային՝ շարունակելու իր ընթացքը այս մարտահրավերներով լի ժամանակներում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image