Այլ

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է

Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայրը, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։ 

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նրա պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։

Հետևաբար, ելնելով մարդասիրության սկզբունքից և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի բացարձակ բնույթից՝ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց։
Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք հետագա վնասը։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image