Երևանի քաղաքապետարանը Վարդավառի տոնին ընդառաջ իրազեկում է․
«Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տոնական տրամադրությունը լիարժեք դարձնելու համար Հանրապետության հրապարակում մեզ միանալու են բոլորի կողմից սիրված արտիստներ Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը և այլոք:
Համերգի ընթացքում հանդես կգա նաև ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԻՍՏ՝ իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն:
Արի՛ Հանրապետության հրապարակ՝ միասին նշելու ամռան ամենասպասված ու սիրված տոնը։
Հուլիսի 12-ին ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈւ»,-ասված է հաղորդագրության մեջ։