Այլ

Կոտրել են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը

Կոտրել են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը

BobDaHacker կեղծանունով հանդես եկող ցանցահենը կարողացել է կոտրել ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության պաշտոնական կայքը։ Ցանցահենը կարողացել է բացահայտել նաեւ խոցելի կետը կայքում եւ այդ մասին գրել է իր բլոգում։ Նա նշել է, որ հայտնաբերել է «բագ» ՖԻՖԱ-ի ներքին համակարգերում, ինչի շնորհիվ կարողացել է ձեռք բերել լիակատար հասանելիություն սթրիմինգի կառավարման պանելի հանդեպ։ Դրա շնորհիվ էլ կարողացել է կառավարել տեսախցիկները իրական ժամանակում, ինչպես նաեւ փոխել ֆուտբոլային հանդիպումների վիճակագրությունը։ BobDaHacker-ը նշել է, որ խարդախները կարող էին «գրավել» բոլոր հեռարձակումները, եթե հանկարծ ինքը չգտներ այդ խոցելի կետը։ Ցանցահենը հավելել է, որ ՖԻՖԱ-ն կարողացել է հայտնաբերել ու վերացնել խոցելի կետը կայքում՝ իր հրապարակումից հետո, սակայն ոչ մեկը ՖԻՖԱ-ից իր հետ կապ չի հաստատել ու շնորհակալություն չի ասել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image