Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կարծես, հայտնվել են բազկամարտի սեղանի շուրջ: Ո՞վ կհաղթի (կծալի հակառակորդի ձեռքը): Փաշինյանը, բնականաբար, կնախընտրեր այլ մարզաձև, օրինակ, հեծանիվը՝ ո՞վ ավելի արագ կպտտի ոտնակները, բայց նրա բախտն այս դեպքում չի բերել: Կարելի է ասել՝ մարտահրավերը նետել է Նիկոլը, ինչը նշանակում է՝ մարզաձևը պետք է ընտրեր Ծառուկյանը: Ահա և ընտրել է՝ բազկամարտ: Դահլիճը լեփ-լեցուն է: Տեղերի մոտ 90 տոկոսը զբաղեցրել են ուժային և իրավապահ մարմինների աշխատակիցները, մնացածը՝ Գագիկ Ծառուկյանի աջակիցները և համակիր ժողովուրդը: Մրցավարը դեռ չի ազդարարել մրցության մեկնարկը, իսկ դահլիճը որոտում է. «Նի-կոլ, Նի-կոլ… Ծա-ռու-կյան, Ծա-ռու-կյան»: մարզասրահին են մոտենում ոստիկանական ավտոբուսների նոր խմբաքանակներ, ջրցան մեքենաներ, շտապօգնության բրիգադներ… Մի ամբողջ պետություն, որ 20 թվին փախել էր արցախյան պատերազմից, որոշել է վերջապես ուժային հաղթանակ տանել և ռեաբիլիտացվել քաղաքացիների աչքին: Գագիկ Ծառուկյանը, սակայն, մարտական է տրամադրված ինչն այս «կապկազ թամաշան» հրահրած Նիկոլի սրտով չէ: Նիկոլն իրեն ուտում է, հոգեբանական գրոհ ձեռնարկում՝ «կկըզըցնեմ», «կնստացնեմ», «եղած-չեղածդ ձեռքիցդ կառնեմ»… Գագիկ Ծառուկյանի, շատ ներողություն, տանձին չէ… Ողերձ է հղել հանրությանը, մի ուղերձ, որ ամբողջությամբ քողազրկում է Փաշինյան Նիկոլի հայադավ ու հայաստանակործան էությունը: Ու թե այս իրավիճակում ինչ պիտի անեն դահլիճի 90 տոկոսը բռնած ուժայինները, դժվարանում եմ ասել: Եբթադրենք բղավեցին՝ Նիկոլ-Նիկոլ: Դրանից ի՞նչ է փոխվելու:
Կարևոր է նաև, թե ինչ տրամադրություն է իշխում դահլիճից դուրս: Բոլորի համակրանքը Ծառուկյանի կողմն է՝ անկախ այն բանից, թե ում են ձայն տվել հունիսի 7-ի ընտրություններին: Ծառուկյանի վերջին ուղերձն այստեղ հրաշքներ է գործել: Այդ ուղերձում Ծառուկյանը խոսում է իր մասին, իր արած գործերի, կառուցելու, Հայաստանը ծաղկեցնելու մասին… Ես չեմ լինի՝ որդիս կշարունակի կառուցել, ու ամեն լավ կառույցի վրա կլինի «Ծառուկյան» ազգանունը: Նիկոլ, դու կկարողանա՞ս այսպիսի ուղերձ հղել: Դա շատ ծիծաղելի կլինի, Նիկոլ, քանզի միայն քանդել ես, փչացրել, խեղել, ոչնչացրել…
Իմ կողմից շատ հարգված Արման Աբովյանն ասում է՝ հոգ չէ, այս իշխանությունները խելոք վերադարձնելու են այն ամենը, ինչ այսօր խլում են Ծառուկյանից: Պարոն Աբովյան, միամիտ չլինենք: Դուք այդ որտե՞ղ եք տեսել, որ Նիկոլը մի բան վերադարձնի, այն էլ՝ իր կամքով, խելոք: Նիկոլը մասնագիտությամբ «քցող», «տանող» յուրացնող է և ոչ թե տվող: Չկա այնպիսի մարդ, որին նա որևէ բան տված լինի: Շանտաժիստից դուք այդ ի՞նչ եք սպասում, պարոն Աբովյան: Այս խեղված երկրում ամեն ինչ իր տեղը կընկնի միայն ու միայն իշխանափոխությունից հետո, այն պահից սկսած, երբ կրկին կգործեն օրենքներն ու մարդու իրավունքները:
Մրցավարը մոտենում է «բազկամարտիկներին», ստուգում բռնվածքը, բացատրում կանոնները… Տոտալիզատորը հայտարարում է մրցակիցների հաղթանակի շանսերը՝ Նիկոլ՝ 10 գործակից, Ծառուկյան՝ 0,01: Ասել է թե՝ Նիկոլի հաղթանակին տոտալիզատորը չի հավատում, բայց հույս ունի, որ դահլիճի 90 տոկոսը զբաղեցրած ուժայիններից գոնե մեկը խաղադրույք կկատարի նրա օգտին: Ավաղ, ոչ մի «ստավկա»: Ճիշտն ասած՝ իմ հետաքրքրասիրությունը նույնպես փախավ: Այդպես լինում է ամեն անգամ, երբ ինձ համար արդեն պարզ է տվյալ մենամարտի ելքը՝ ֆուտբոլ լինի, հեծանվասպորտ, թե բռնցքամարտ: Բազկամարտ շատ եմ սիրում, բայց ոչ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: Քաշային կատեգորիաներն, ախր, այնքան տարբեր են՝ հայեցիությունը օտարամոլության դեմ, կառուցող, արարողը՝ քանդարար պառակտիչի դեմ, արդարությունը կեղծիքի դեմ, մարդը տմարդի դեմ, հողին կառչած կաղնին քարաքոսի դեմ…
Որսորդ Հանեսի պատմությունը ձեզ պատմե՞լ եմ… Ուրեմն էս Հանեսի հետ 4 թե 5 հոգով որսի էինք գնացել: Տանձի ծառի տակ թաքստոց սարքեցինք ու տազ արինք, մինչ արջը գա: Արջը որ եկավ, Հանեսը մեզ նշան արեց, որ չկրակենք: Սպասեցինք: Արջը հանգիստ տանձ էր ուտում… Հանեսը, թե՝ դուք մտիկ արեք, թե ես դրան ոնց եմ էս ձեռքերով բռնելու: Հանես գործ չունես, թող կրակենք… Սսսսս… Թաքստոցից կամաց դուրս եկավ, հետևից մոտեցավ արջին ու… Բռնեց… Մի քիչ քաշքշեցին իրար, մեկ էլ Հանեսի գոռոցն ու քֆուրքյաֆարը լսեցինք… Հանե՞ս, Հանե՜ս… Վատ բան անցավ մտքներովս… Հանե՜ս, բրախի, բրախի թող գնա… Ա ձեռ ե՞ք, առնըմ, ես բրախել եմ, ինքը չի բրախըմ… Ա հասեք է, ա սպանեց է…
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Ինձ թվում է՝ Նիկոլը շատ է խորացել Գագիկ Ծառուկյանին անպայման մի վնաս տալու մտասևեռումի մեջ և, այո, շատ է առաջ գնացել: Էլ չեմ խոսում բոլորովին անմեղ առյուծի սպանության մասին, որ, անկասկած ցավ է պատճառել Ծառուկյանին: Եվ, խնդրեմ, եկել է պահը նետված մարտահրավերի համար պատասխան տալու:
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Վերլուծություն
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ամենաընթերցված
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯