Հասարակություն

Բաց նամակ՝ բաց աշխատող Ավինյանին

Բաց նամակ՝ բաց աշխատող Ավինյանին

Պարոն Ավինյան, Ձեզ գրում է Երևան քաղաքի շարքային բնակիչ Էդիկ Անդրեասյանը՝ մեկը նրանցից, որ եթե հանկարծ մի բան ասի, դուք իսկույն կանեք: Ահավասիկ որոշել եմ օգտվել ինձ ընձեռված այդ հնարավորությունից և մի բան ասել Ձեզ՝ հույս ունենալով, որ կանեք:

Պարոն Ավինյան, երկու օր առաջ Դուք քննարկում էիք Երևանի քաղաքային տրանսպորտի կազմի հարցը և պարզեցիք, որ պարկում բազմաթիվ ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կան, որոնք անսաքրքության պատճառով գիծ դուրս չեն գալիս, ինչի հետևանքով քաղաքացիները երկար են սպասում կանգառներում, խցկված են տեղափոխվում և արդեն սկսել են զզվել քաղաքապետի աշխատանքից: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ շարժակազմի վերանորոգման և սպասարկման ոլորտում նոր ու ավելի բարեխիղճ կազմակերպությունների պետք է ներգրավել: Բայց այս ամենից հետո, պարոն Ավինյան, այսօր, սեպտեմբերի 27-ին ես առաջին անգամ ականատես եղա մի երևույթի, որի մասին որոշեցի Ձեզ տեղեկացնել՝ մտածելով, որ Դուք հասատատ տեղյակ չեք դրանից: Ուրեմն ես՝ Երևան քաղաքի շարքային բնակիչ Էդիկ Անդրեասյանս, Աճառյան փողոցում ավտոբուսի եմ սպասում: Իրար հետևից գալիս են 29, 20, 54, 41 երթուղու ավտոբուսները, բայց տեղ չկա որ բարձրանամ: Ամոթ էլ է ասելը՝ մեր քաղաքացիներն այնպես էին սեղմված դրանց մեջ, ինչպես ԽՍՀՄ ժամանակների կիլկին պահածոյի տուփում: Տառացիորեն՝ խմբակային սեքս էր տեղի ունենում բոլոր նշածս երթուղիներում:

Ես սաստիկ զայրացել էի, բայց ոչինչ անել չէի կարող…

Ու մեկ էլ, իմ այդ զայրացած պահին, կանգառին է մոտենում «Ժոնգ տոնգ» մակնիշի մի կիսադատարկ ավտոբուս՝ ճիշտ քաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների նման՝ կապույտ-սպիտակ, վրան էլ մեծ մեծ տառերով գրված՝ «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ»: Կանգնում է կանգառից քիչ հեռու, մի քանի ծիտիկ-միտիկ է վերցնում ու դռները փակում, որ հանկարծ ուրիշ մարդ չնստի: Ահավասիկ կուզենայի հասկանալ, պարոն Ավինյան, սա ի՞նչ բան է, Դուք ձեր աշխատակիցներին հատուկ ավտոբուսներ եք հատկացրե՞լ: Եթե այո, ապա ճի՞շտ է, որ այդ ավտոբուսներից օգտվում են նաև քաղաքապետարանի այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են քաղաքային տրանսպորտի աշխատանքի համար:

Պարոն Ավինյան, թույլ տվեք ասել՝ սիրուն չի, եթե չեք ուզում ասեմ, որ դա իսկական խայտառակություն է և ծաղր՝ Երևանի շարքային բնակիչների հասցեին:

Հարգանքներով

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image