Միջազգային

Իսրայելն այս անգամ էլ Սիրիային է հարվածել․ ինչ է հայտնի

Իսրայելն այս անգամ էլ Սիրիային է հարվածել․ ինչ է հայտնի

Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի Դերաա նահանգի արևմտյան մասում գտնվող Աբիդին գյուղին, հաղորդում է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները միաժամանակ թռիչքներ են իրականացնում Քունեյտրա և Դերաա նահանգների գյուղական տարածքների վրայով։

Այդ տարածքները գտնվում են Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքների մոտ։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ նշելով, որ Իսրայելի ներխուժումը և քաղաքացիական տարածքների հրետակոծությունը հանգեցրել են քաղաքացիական բնակչության ահաբեկմանը։ Դամասկոսը ընդգծել է, որ հարձակումները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են և հակասում են միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագրին։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image