Միջազգային

Կարող ենք բոլորին ջնջել երկրի երեսից, դա հեշտ է անել․ Թրամփ

Կարող ենք բոլորին ջնջել երկրի երեսից, դա հեշտ է անել․ Թրամփ

Մեկնաբանելով Իրանի կողմից Քուվեյթի վրա հարձակումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրանցիներին «հեշտությամբ սադրել են, և նրանք նույն կերպ են պատասխանել»։

«Ամեն ինչ տեղի է ունենում որոշակի պատճառով, և մենք նրանց բավականին ուժեղ հարված հասցրեցինք... Նրանց հեշտությամբ սադրել են, և նրանք նույն կերպ են պատասխանել։

Բանակցություններն ինքնին շատ լավ են ընթանում... Դա կարող է տեղի չունենալ, բայց եթե տեղի ունենա, դա հավանաբար կլինի հանգստյան օրերին։ Աշխարհի այս մասում հրադադարը սահմանվում է որպես իրավիճակ, երբ դուք չափավորում եք ձեր կրակոցները», - ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Թեհրանը «բավականին մոտ է» համաձայնագրի ստորագրմանը։

«Մենք կարող ենք ևս երկու կամ երեք շաբաթ սպասել և բոլորին ջնջել երկրի երեսից։ Դա շատ հեշտ է անել։ Բայց եթե մենք կարողանանք գրավոր ձևակերպել ինչ-որ բան, որը թույլ կտա մեզ հասնել նույն բանին՝ առանց բոլորին սպանելու, ես կցանկանայի դա անել»։

Տեսականորեն, նրանք բավականին մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Ինչպես տեսաք վերջին մի քանի երեկոների ընթացքում. տանգո պարելու համար երկու հոգի է պետք», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին կանչել էր երկրում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա է հղել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները հարվածել էին Քուվեյթի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image