Մի կողմ թողնենք` մետրոյի միջադեպը լա՞վ էր, թե՞ վատ, կարելի՞ էր երեխայի ներկայությամբ բղավել մոր վրա, եւ արդյո՞ք իր կողմից հանձնված Արցախի եւ թուրքի յաթաղանից մազապուրծ արցախցիների մասին կարելի է օգտագործել «փախած» արտահայտությունը: Տեսնենք, թե ինչ կատարվեց այդ միջադեպից հետո: Արցախցիների հանդեպ ատելության ու ագրեսիայի մի նոր հուժկու ալիք բարձրացավ, եւ ամեն տեսակի մարդաչնման էակներ հնարավորություն ստացան իրենց հոգու մաղձն Արցախի ու Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների վրա թափելու: Եվ դրա հրձիգը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն էր: Այն մարդը, ով վերջին բրիֆինգում խոսում էր ատելության խոսքի դեմ պայքարի մասին, հանդիմանում էր լրագրողներին, որ չեն ուզում ատելության խոսքն արմատախիլ անել երկրից: Բոլոր նրանց, ովքեր կառարկեն, թե ինչ աներ Փաշինյանը, եթե այդ ատելությունը տարբեր լրատվամիջոցներ եւ անձինք են տարածում, սիրով հակափաստարկներ կբերեմ. ատելությունն ամենից շատ տարածողներն իշխանության հետ փոխկապակցված անձինք ու լրատվամիջոցներն են, հատկապես` ՔՊ-ի պաշտոնական կայքը: Եվ ատելության խոսքի ամենաթեժ հարթակը վարչապետի ՖԲ էջն է: Իսկ ի՞նչ կաներ նորմալ մարդը, եթե անգամ նման միջադեպ է եղել` ինքն իրեն սխալ է պահել, հետո գիտակցել է եւ անկեղծորեն ներողություն խնդրել հերոսի դուստր Արմին Մոսիյանից ու նրա որդուց` անզուսպ պահվածքի համար: Կաներ այն, ինչ անում ենք մենք․ կհանձնարարեր մոդերացիա անել իրենց էջերում, որ արցախցիների հասցեին ոչ մի չար խոսք չգրվի: Կարգելեր իրենց լրատվամիջոցներին՝ պեղել գտնել այդ կնոջ հին գրառումները եւ թիրախավորել նրան: Վերջապես, լայվ կմտներ եւ քարաքոսների մասին խոսելու փոխարեն, կոչ կաներ դադարեցնել այդ նողկալի արշավն արցախցիների նկատմամբ:
Խմբագրի կողմից
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯