Հասարակություն

Դավիթին թթվածնի ապարատին են միացրել. Դավիթ Մինասյանի պաշտպան

Դավիթին թթվածնի ապարատին են միացրել. Դավիթ Մինասյանի պաշտպան

Վերակենդանացման բաժանմունքում գնտվող ավագ դպրոցի աշակերտ 18-ամյա Դավիթ Մինասյանը բժիշկների հսկողության տակ է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:

«Հետազոտություններ են անում, թթվածնի ապարատին է միացված, երեկ եմ տեսել՝ պառկած է եղել: Խոսել ենք, իրեն հետաքրքրում է միայն իր աղոթելը, հարցնում է արդյոք մատուռ կա՞, որ կարողանա գնալ ու աղոթել, հարցնում է, թե քանի դաս է բաց թողել»,-ասաց Մարտիրոսյանը:

Ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ երկվորյակներից Դավիթին մտահոգում են միայն իր դասերն ու աղոթքը՝ շեշտում է Մարտիրոսյանը: «Իր հետ խոսակցությունները միայն այս հարցերի շուրջ են եղել»,-շեշտեց պաշտպանը:

Մարտիրոսյանը նշում է, որ Դավիթի վիճակը դեռ լավ չէ, շատ չեն ծանրաբեռնել խոսակցությամբ, քանի որ նրա առողջական վիճակը դեռևս կայուն չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image