Միջազգային

Ինչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ինչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել պրոպան և պարարտանյութեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից բեռը ուղարկվել է 19 վագոնով, որից 14 վագոն 470 տոննա կշռով պրոպան և 5 վագոն՝ 339 տոննա կշռող պարարտանյութ։

Ադրբեջանը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին վերացրեց Հայաստանի համար բեռների տարանցման արգելքը։ Այս ընթացքում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ավելի քան 36 հազար տոննա ռուսական հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ ածուխ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image