Այլ

Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից

Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից

Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին նողկալի պահվածքից հետո Արարատ Միրզոյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  եւ պատասխանել պատգամավորների հարցերին։ 

ԱԳՆ մամլո ծառայությունը քիչ առաջ այդ մասին հաղորրագրություն տարածեց, ներառյալ լուսանկարներ եւ 47 վայրկյանանոց ( ! ) տեսանյութ։ 

Այցելեցի նրանց կայք եւ յութուբյան ալիք՝ փնտրելու համար Միրզոյանի հետ եվրադեպուտատների հանդիպման ամբողջական տեսանյութը։ 

Սակայն ի զարմանս ինձ, որեւէ ( ! ) նյութ Միրզոյանի հետ հանդիպումից չգտա, թեպետ հանձնաժողովի կայքում առկա էր նրա հետ հանդիպման մասին ժամանակացույցը (տես՝ նկար 1) ։

Փոխարենը առկա էր, օրինակ, օր առաջ ԱՄՆ դեսպանի հետ նույն հանձնաժողովի հանդիպման մասին տեսագրությունը ( տես՝ նկար 2 )։

Ծանոթ լինելով եվրոպական այդ կառույցի աշխատանքներին՝ կասկած չունեմ, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հենց հայկական կողմի խնդրանքով։ 

Կարող ենք միայն երեւակայել, թե ինչեր է թաքուն խոսել Արարատը Բրյուսելում, եթե նրա նույնիսկ բաց ելույթներն են խտացված զավեշտ։ 

Փաստորեն «ժողովրդավար» Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image