Լսում ես Եվրախորհրդի կամ որեւէ այլ միջազգային ամբիոնից Նիկոլ Փաշինյանի խոսքը եւ մտածում` եթե որեւէ օտարազգի չիմանա, թե ով է խոսողը, կարող է մտածել, թե խոսում է Ադրբեջանի կամ Թուրքիայի ներկայացուցիչը: Այս անգամ էլ Ստրասբուրգում է նա խոսել այն մասին, որ փակել է Արցախի թեման, եւ արցախցիներն այլեւս առհավետ պետք է բնակվեն Հայաստանում, ու մենք ոչ մի պահանջ չունենք մեր հարեւաններից, բացի այն, որ դեռ մի քանի հայրենակից ունենք իրենց երկրում, որոնք պետք է վերադառնան հայրենիք: Այն, որ նրանք ռազմագերիներ են, որ նրանց արդեն 2 տարի խոշտանգում են Ադրբեջանի բանտերում եւ ապօրինաբար դատում` ոչ մի խոսք: Փոխարենը փորձել է հերքել լուրերը` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նույն այս պահին Հայաստանում, ըստ էության, սկսվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուծարման գործընթացը․ այն այլեւս խանգարում է դեպի Թուրքիա ձգտող ՔՊ-ին: Եվ Փաշինյանին Ստրասբուրգում ծափահարում են, չնայած մի քանի տարի առաջ հենց այս դահլիճում են Արցախի օգտին բանաձեւեր ընդունել ու Ադրբեջանին դատապարտել բլոկադայի, էթնիկ զտման համար: Եվ ինչո՞ւ չպետք է ծափահարեն, եթե Հայաստանի ղեկավարն ինքն է առաջարկում մոռանալ Արցախը: Այս քայլերը, թվում է, կարող էին Հայաստանում եւ ողջ աշխարհում սփռված հայերի վրդովմունքն առաջացնել: Գոնե այնպիսի վրդովմունք, որ հայությունը որոշում կայացներ, որ ՔՊ-ն ու նրա պարագլուխը պետք է հեռանան եւ թույլ տան, որ այս թրքամետ ողորմելի քաղաքական գիծը փոխարինվի հայամետ, ինքնուրույն, արժանապատիվ քաղաքականությամբ, բայց այս իշխանությունը որոշել է ամեն գնով ընտրվել ու մնալ, որ իր սեւ գործն ավարտին հասցնի: Ու այդ նպատակով պատրաստ է ցանկացած քայլի` ներգրավելով իրավապահներին, ԿԸՀ-ին, օտար ուժերին:
Խմբագրի կողմից
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯