Որքան էլ իշխանությունը փորձում է ձեւացնել, թե երկրում ամեն ինչ լավ է` մենք խաղաղության եւ զարգացման ուղին ենք բռնել, բյուջեն աճում է, սահմանին կրակոցներ չկան, միջազգային կառույցներին ենք անդամագրվում, երկիրն ապահով ձեռքերում է, փաստերը ճիշտ հակառակի մասին են վկայում: Պարբերաբար բռնկվող սկանդալներն ու միջադեպերը խոսում են այն մասին, որ երկրում տեր-տիրական չկա` ամեն ինչ թքով կպցրած է, մի կերպ շնչում-գոյատեւում է: Եվ հարցը ոչ միայն սոցիալական ծանր վիճակն է, աճող գներն ու անվտանգության երերուն վիճակը, այլեւ երկրի ներսում առկա կրիմինալ միջավայրը: Ընդամենը ամիսներ են անցել Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունից, որը ցնցեց հանրությանն իր դաժանությամբ եւ անարդարությամբ: Մինչդեռ ոստիկանությունը, ՆԳՆ-ն բոլոր հնարավորություններն ունեին՝ այդ սպանությունը կանխելու, եթե իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացած չլիներ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության, նրա քաղաքական շահերը սպասարկելու գործի վրա: Հիմա էլ կրիմինալ էլեմենտներն են իրար վրա կրակում` օրը ցերեկով, Երեւանի փողոցներում: Կրկին վենդետա` նախկին սպանության հետքերով: Եվ կրկին ոստիկանության ապաշնորհության, անփութության, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով: Ամենակարեւորը` սա ոչ այնքան ոստիկանապետի ու ՆԳ նախարարի մեղքն է, որքան երկրի իշխանությունների, պետության ղեկին գտնվող անձի մեղքը, որն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ ամեն ինչ ծառայեցվել է իր անձին, իր ղեկավարած քաղաքական ուժի վերարտադրությանը: Որտեղ իրեն անմնացորդ նվիրված անձինք են միայն պաշտոն զբաղեցնում, եւ իր կամքն է թելադրողը: Թե հասարակությունն ինչպես կապրի, ինչ կմտահոգի նրան, որը կլինի հանրային անվտանգության ապահովման բանաձեւը, նրան չի հետաքրքրում:
Քաղաքականություն
Մինչեւ հաջորդ կրակոցը
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯