Հասարակություն

26 հազարից 8 մարդ է ընդունելության գնացել 

26 հազարից 8 մարդ է ընդունելության գնացել 

Դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանի շենքում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ  ընդունելությանը մասնակցել է 8 քաղաքացի՝ Դիլիջանից եւ հարակից բնակավայրերից: Այդ բնակիչները մարզի ղեկավարին ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ հիմնականում սոցիալական եւ քաղաքաշինական բնույթի:

Չնայած համացանցում նախօրոք մարզպետի ընդունելության մասին ծանուցում էր արվել, սակայն ավելի քան 16 հազար բնակչություն  ունեցող Դիլիջան քաղաքից եւ Դիլիջան համայնքի 6 գյուղերից, փաստորեն, մարզպետի ընդունելությանը մասնակցել է ընդամենը 8 անձ։ Սա նշանակում է 2 բան՝ ավելի քան 26 հազար բնակիչ  ունեցող Դիլիջան համայնքի բնակիչները չլուծված խնդիրներ կա՛մ չունեն, կա՛մ դրանց լուծման համար մարզպետի հետ հույսեր չեն կապում։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image