Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին
Որպես Ներքին Հանդի «կապակցությամբ» ստաժավոր ու ամենաերկար «ողբ կապող»-ներից մեկը չեմ կարող չարձագանքել։
Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում ներխուժումը սկսել ա 2021 թ․ Դա հաստատվում ա պաշտոնապես, արբանյակային քարտեզներով․․․
Մինչև 2022 թ․ հարձակումը ՀՀ իշխանությունը / կառավարությունը ԹԱՔՑՐԵԼ / ԱՆՏԵՍԵԼ ա ներխուժման փաստը։ (ես դա բազմաթիվ անգամ ապացուցել եմ ու էլի կարամ անեմ): Մեկնաբանությունում կդնեմ մի 2 բան։
Թագուհի Ղազարյանը հանդիսանում է այդ իշխանության մասը և կրում է իր բաժին պատասխանատվությունը դրա և հետագա իրադարձությունների համար; Ես մինչև 2022 թ․ հարձակումը ներկա եմ էղել գյուղացիների ու զինվորականների խոսակցությանը, որտեղ տեղի ժողովուրդը, բառացի զգուշացնում էր՝ դիրքերի քանակը քիչ ա, վտանգավոր ա․․․
2022 թ․ հարձակման արդյունքում Ադրբեջանը կրկնապատկեց էս հատվածում օկուպացիան (հասավ մինչև 23 քռ կմ): Զոհերի մասին չեմ էլ ասում։
Ու էդ «ողբը» չնկատելու անմիջական պատասխանատուն էլ են ՀՀ իշխանության ներկայացուցիչները։
Ո՞վ ա հիմա վերահսկում հին գյուղատեղին, գյուղի գերեզմանը, հուշարձանը, ջրի նախկին աղբյուրը․․․ Ինչի՞ ա գյուղում 2 տարի ուշացումով նոր ջրագիծ կառուցվել։
Գյուղատնեսությամբ, անասնապահությամբ գյուղացիները կարում են զբաղվեն, թե չէ՞։
Ներքին Հանդում քվեարկության արդյունքները ցանկացած սցենարում որևէ ձև չեն արդարացնում, «փակում» ՀՀ իշխանության (ենթադրում եմ՝ հանցավոր) անտարբերությունը սեփական երկրի տարածքի նկատամամբ (էն որ որպես կրծքանշան են օգտագործում):
Դա ՀՀ տարածք ա, այլ ոչ թե միայն Ներքին Հանդի, Կապանի և այլն։
Ի դեպ, Թագուհի Ղազարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվե՞լ ա, թե ինչի ա Ադրբեջանին առանց սահմանազատման հանձնվել էդ նույն կրծքանշանի վրա պատկերված տարածքի մի մասը (Գորիս/Կապան / Շուռնուխի մի մասը):
Կամ, օրինակ, Թագուհի Ղազարյանը հետաքրքրվե՞լ ա Նիկոլ Փաշինյանից կամ ՇՄՆ-ից, թե ինչի Ներքին Հանդի մոտակայքում, Շիկահողի արգելոցում ադրբեջանական ծառահատումների մասին Ն․Փ․-ն չգիտի, որ ուրիշներն են «ողբում»։
Ի դեպ, Ներքին Հանդում մշտական բնակչությունը, կարծես, մի 40-50 հոգի ա, մյուսները մշտապես չեն ապրում։»