Այսօր արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում։
Վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ համայնքի ներկայիս ղեկավարից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։