Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն եմ մեջբերում։ Ասում էր, որ թույլ իշխանությունը աղետ է պետության համար։ Աղետի մասին նրա խոստովանությունը դժվար է մոռանալ, որովհետև մենք այդ աղետի մեջ ենք արդեն։ Ասում էր, որ մեզ թույլ իշխանություն են ասում, որովհետև ոչ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք։ Տեսեք, թե ինչքան էր նա նեղացնում իշխանության գործառույթը։ Իրենք թույլ իշխանություն չեն, որովհետև միլիոններ չեն ձեռք բերել։ Նա այդ մասին հայտարարում էր 2021-ին, երբ դեռ վարագույրների շատ ծալքեր փակ էին, ու որոշները կերակրվում էին նախկինների թալանով ու նիկոլենց սրբությամբ։ Չնայած այդ ժամանակ էլ մարդիկ պոռթկում էին․ «Էս դեպքում Բադեն Բադենումդ լավա տուն ձեռք բերեիր, քան էսքան զինվորի կյանքի հետ խաղայիր, Հայաստանն էլ էսքան թուլանար, էլ չէմ ասում Արցախի կորուստը»։ Այդ ժամանակ դեռ Արցախ կար ու խոսվում էր առանձին հատվածների կորստի մասին։ Հետհայացք գցելով այս ամենին, այսօր հասկանում ես, որ Նիկոլը ճիշտ էր բնութագրել՝ թույլ իշխանությունը աղետ է պետության համար։ Էն գլխից իր իշխանությունը աղետ էր պետության համար, որովհետև հիմնված էր ստի ու կեղծիքի վրա։ Ինքն իր օրինակավ հայ ժողովրդին ապացուցեց, որ իշխանությունը գործարք է, որով խաբում են և՛ սեփական ժողովրդին, և՛ արտաքին ուժերին։ Դժվար է եղել Փաշինյանի համար։ 8 տարի շարունակ նա կռվում էժողովրդի հետ՝ աթոռը պահելու համար։ Ինչպե՞ս կարող է աթոռի համար պայքարող, աթոռի խնդիր ունեցող իշխանությունը ուժեղ լինել։ Նա աթոռ պահելու խնդիր ունի։ Երկիր պահելու խնդիրն իրենը չէ։ 8 տարի շարունակ նա արտաքին ուժերի հետ սինխրոնիզացված է , բոլորի սրտով է գնում, մեկին չի ուզում նեղացնել՝ գինը մեր երկիրն է։ Նեղացնում է միայն սեփական քաղաքացուն, երբ պոռթկում, ազատ կարծիք է հայտնում, անմիջապես «գործ է կարում», ձերբակալում։ Հայաստանն այսքան թույլ իշխանություն երբևէ չի ունեցել, որովհետև հենարան չունի։ Ժողովուրդը նրա հետ չէ։ Մինչդեռ ինքն էր ասում․ «Մենք կլինենք սիրող, կարեկցող, օգնող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունը աղետ է պետության համար»։ Ու՞ր է։ Հովհ Շիրազը լավ տողեր ունի․ Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր... 8 տարի մենք աղետի մեջ ենք ու չգիտենք՝ աղետն ի՞նչ է։ Աղետն այն է, որ ինչպես մեծ բանաստեղծն է ասում․ Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր... Ու սպասում ենք, թե ամերիկաներից ի՜նչ խեր խաբար կբերի Նիկոլը։ Բերելը, իհարկե, կբերի, բայց ոչ թե հայ ժողովրդի, այլ իր աթոռի համար․․․
Այլ
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯