Հասարակություն

Ինչու են ձերբակալել Արագածոտնի թեմի առաջնորդին և 5 քահանային

Ինչու են ձերբակալել Արագածոտնի թեմի առաջնորդին և 5 քահանային

Տեր Եսայի քահանա Արթենյանի տեղեկացմամբ՝ խուզարկություն է կատարվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, իսկ սրբազանին տեղափոխել են քննչական բաժին։ «Այլ մանրամասներ այս պահին չունեմ»,– նշեց նա։

Քիչ առաջ բերման են ենթարկել Արագածոտնի մարզի ևս 5 հոգևոր հովվի։ Մեր տեղեկություններով՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Իրավապահ մարմինները այս պահին որևէ մեկնաբանություն չեն տվել։

Նշենք, որ Տեր Փառեն քահանա Առաքելյանը վերջին շրջանում հանդես էր եկել իշխանությանը քննադատող հրապարակումներով։ Մասնավորապես՝ իր գրառումներից մեկում նա անդրադարձել էր պաշտոնյաների վարքագծին՝ նշելով, որ «նրանք շատ սահմաններ են անցել» և որ «եկեղեցու դեմ իրականացվող քայլերը քաղաքական արշավի դրսևորում են»։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանը Վեհափառ Հայրապետի քրոջ որդին է, որի նկատմամբ, ըստ լուրերի, այս պահին քրեական  գործ են ուզում հարուցել  Արամ քահանայի Հ1 ֊ին տված հարցազրույցի հիման վրա, որտեղ ասել էր, թե վերադասի ցուցումով է հանրահավաքների մասնակցել։

ՀԳ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Արագածոտնի թեմի հովիվներին բերման են ենթարկել քաղաքական մեղադրանքով՝ հանրահավաքներին մասնակցել պարտադրելու հոդվածով։ Եւ մեղադրանքը կառուցված է մի «աբիժնիկ» քահանայի ցուցմունքի վրա։ Իրավապահ համակարգը խամանճիկի վերածած իշխանությունը որոշել է երկրով մեկ 37 թվի ռեպրեսիաներ ծավալել եւ ինչպես բոլշեւիկյան իշխանությունն էր անում՝ սկսել է հոգեւորականներից։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image