Մշակույթ

Շարունակվում է թանգարանների օպտիմալացումը

Շարունակվում է թանգարանների օպտիմալացումը

Թանգարանների օպտիմալացման շրջանակներում կառավարությունը որոշել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը միացման ձեւով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի պատմության թանգարանին: Արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ։

Համաձայն նախագծի, նման որոշման ընդունումը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Վերակազմակերպման արդյունքում կլինի կառավարման եւ անվան փոփոխություն, իսկ թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Մինչեւ 1993 թվականը Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղն է եղել, որը հետագայում վերակազմակերպվել է առանձին պետական ոչ առեւտրային կազմակերպության:

Թանգարանում առկա է 2 հազար 823 թանգարանային առարկա, եւ գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 8 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում, հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ «Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան-մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ եւ թանգարանը համալրել նոր ներուժով»,- նշվում է նախագծում:

Հիշեցնենք․ մոտ տասն օր առաջ, կառավարության օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում, ընդունվեց նախագիծ՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին միացման ձեւով վերակազմակերպելու, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ ստեղծելու մասին: Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվել էր, որ միավորման նպատակը թանգարանի արդյունավետ կառավարումն է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image