Հասարակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ ս․թ․ հուլիսի 17-19-ը Սևանա լճի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ հավաքը։ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ իրականացվող փառատոնն այս տարի ևս հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալ արդեն կայացած, հայտնի արտիստների հետ։

Երգահան Էդուարդ Զորիկյանն ընդգծել է, որ փառատոնը սիրված միջոցառում է դարձել նաև արտասահմանից ժամանած հյուրերի համար․ «Մենք ունենք, այսպես ասած, ավանդական հյուրեր՝ Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, մարդիկ, ում հետ վաղուց արդեն ընկերական հարաբերություններ են, միշտ սպասվող մեր փառատոնի հյուրերն են իրենք», - ասել է նա։

«Հուսո առագաստը» համաշխարհային բարդային ընտանիքում եզակի հարթակ է, որտեղ այսքան մեծ թվով երիտասարդներ են ներգրավված։ Արտասահմանցի հյուրերն այնքան են սիրում հայկական երգերը, որ թարգմանում են դրանք և կատարում իրենց երկրներում։

«Ինչպես ասաց մեր հյուրերից մեկը՝ զարմանալի է և համաշխարհային բարդային ընտանիքում չդիտված երևույթ, որ այս թվով երիտասարդներ են մասնակցում։ Ուստի փառատոնի կարևորությունը, ըստ էության, հենց այդ ժանրի տարածմանն է վերաբերում։ Այդ տեսակետից մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ աջակցում են այդ հարցում, և Ֆասթ Բանկը մեր կողքին տարիներ շարունակ արդեն գլխավոր հովանավոր է։ Շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, շնորհակալություն այդ կարևոր առաքելությունը տարածելու համար», - նշել է հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image