Այլ

Ամերիկացիները սկսել են բացահայտորեն հակառուսական ուժերին հովանավորել 

Ամերիկացիները սկսել են բացահայտորեն հակառուսական ուժերին հովանավորել 

Այսօր Ազգային ժողովրդավարական բեւեռը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նոյեմբերի 19-ին ԱԺԲ խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը և Կարո Եղնուկյանը հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամների հետ։ 1,5 ժամ տեւած հանդիպման ժամանակ ԱԺԲ ղեկավարները և Կոնգրեսի ամդամերը քննարկել են թեմաների լայն շրջանակ՝ կենտրոնանալով այն դերի վրա, որը ԱԺԲ-ն կարող է ունենալ Երևանում և Վաշինգտոնում՝ Հայաստանին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ մերձեցնելու և Հայաստանում ռուսական ազդեցության դեմ պայքարում։ ԱԺԲ- ի ղեկավարներն իրենց զրուցակիցներին կոչ են արել օգնել Արցախի տեղահանված բնակչությանը ապահովելու նրանց անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային պաշտպանության ներքո եւ Ալիեւի ռեժիմի դեմ հնարավոր պատժամիջոցների գործադրման միջոցով: Որպես եզրափակում, ԱԺԲ-ի ղեկավարներն իրենց քննադատական դիողություններն են արտահայտել Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղության ծրագրի» վերաբերյալ, որը ոչ միայն դե ֆակտո անտեսում է Արցախի հայ բնակչության ծանր վիճակը, այլև խաթարում է Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը։

Առաջին հայացքից կարծես թե ոչ մի արտասովոր բան չկա։ Արեւմտյան աշխարհաքաղաքական ընդգծված կողմնորոշում ունեցող հայաստանյան կուսակցության ղեկավարները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ եւ քննարկել մի շարք հարցեր, որոնցից, կարծում ենք, որ առավել էականը գոնե ամերիկյան կողմի համար այն դերն է, որը պետք է այդ կուսակցությունը ստանձնի հաղորդագրության տեքստի բառերով իսկ ասած՝ «Հայաստանում Ռուսաստանի խոտոր ազդեցության դեմ պայքարում»։

Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատման ներկա փուլում, որտեղ Հարավային Կովկասն ու հատկապես Հայաստանը կարծես թե դառնում են ընդհանուր այդ ճակատի կարեւորագույն տեղամասերից մեկը, որտեղ առճակատումն առավել սուր կերպով է ընթանում, բնական է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված պետք է լինի քաղաքական դաշտում ունենալու իր հենարանը՝ հակառուսական պայքարը նաեւ հայաստանյան քաղաքական դաշտում ծավալելու համար։ Էականն այստեղ այն է, որ աշխարհի կողմից ավանդաբար Ռուսաստանի՝ Հարավ-Կովկասյան ամենից հուսալի դաշնակցի համարում ունեցող Հայաստանում այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ հակառուսական ուժերի հետ իր տարած աշխատանքի մասին Միացյալ Նահանգներն այլեւս բացահայտ հայտարարում են։ Ընդ որում, ինչը եւս պետք է արձանագրել, այս նյուանսը ոչ միայն էական է, այլ նաեւ բավականին վտանգավոր, եթե հաշվի ենք առնում, որ Ռուսաստանն էլ քնած չէ, ու ներկայումս Ուկրաինական ճակատում իր ամրացող դիրքերի պայմաններում կարող է այս դրվագն էլ հետագայում օգտագործել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image