Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև հնարավորինս սերտ մերձեցումը, սակայն դա կախված է հենց Բաքվից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանի մերձեցումը Եվրասիական տնտեսական միության հետ։ Եվ որքանով է հնարավոր այս մերձեցումը։ Մենք կողջունենք հնարավորինս սերտ մերձեցումը, սակայն դա կախված է մեր ադրբեջանցի գործընկերներից. նրանց վերաբերմունքն ամենակարևորն է», - ասել է Գալուզինը ՊՄՏՖ-ի շրջանակներում։
Հատկանշական է, որ նման հայտարարություն հնչում է ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից վերջին շրջանում պարբերաբար հնչող սուր քննադատության ֆոնին։
Հավելենք, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։