ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հանձնարարել է ֆեդերալ գերատեսչություններին չեղարկել «ինֆորմացիայի չբարձրաձայնման համաձայնագրերը», որոնք կնքվել են նախկին պետծառայողների եւ կապալառուների հետ, ովքեր համագործակցել են իշխանությունների հետ՝ չբացահայտված թռչող օբյեկտների եւ անոմալ երեւույթների հետ կապված ինֆորմացիայի մասին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Նոր հանձնարարականը վերաբերում է Պենտագոնին, հետախուզական-հատուկ ծառայություններին, այդ կառույցների հետ աշխատած կապալառու կազմակերպություններին։ Հրապարակման մեջ ասվում է, որ հանձնարարականը չի ենթադրում գաղտնազերծել ունեցած որոշակի տեղեկությունները, այլ միայն թույլատրում է վերոնշյալ անձանց եւ կառույցներին խոսել այդ մասին։