Միջազգային

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ են տեղի ունեցել Գերմանիայի Վերին Բավարիայի շրջանի Էգլինգ քաղաքում՝ երեկույթի ժամանակ։ Համաձայն տեղի մամուլի հրապարակումների, տասնվեցամյա մեկ դեռահաս ստացել է խորը դանակի վնասվածք։ Հարձակումն իրականացնողը կարողացել է փախուստի դիմել եւ թաքնվել։ Նախնական վարկածի համաձայն, հանցագործության իրականացնողը հարվածել է մի քսանչորսամյա տղայի գլխին։ Վերջինս ընկել է ներքեւ, բայց հասցրել է տեսնել, թե ինչպես է դանակահարում տասնվեցամյա դեռահասին, որն իր մտերիմն է եղել։ Բախման հետեւանքով ընդհանուր առմամբ բուժօգնության կարիք է ունեցել ութ մարդ։ Ոստիկանները պարզում են դեպքի մանրամասները։ Հայտնի է, որ երեկույթին մասնակցել է մոտ յոթ հարյուր մարդ։ Կան նաեւ մի քանի ձերբակալվածներ։ Հետաքննություն է իրականացվում դեպքի հետ կապված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image