Քաղաքականություն

Այսօրվա խառնաշփոթի լուծումը միայն քաղաքական դաշտում չէ, այլ հոգևոր` արթնության

Այսօրվա խառնաշփոթի լուծումը միայն քաղաքական դաշտում չէ, այլ հոգևոր` արթնության

Այսօր վաղ առավոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական  սկանդալային գրառմամբ հանդես եկավ ՝ հայտնելով, որ անձամբ է առաջնորդելու Վեհարանը գրավելու գործընթացը։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, անդրադառնալով եկեղեցու դեմ Փաշինյանի անողոք արշավին, hraparak.am-ի հետ զրույցում ասաց.

«Ժողովուրդն առաջին հերթին պետք է դեպի Աստված շրջվի։ Այսօրվա խառնաշփոթի լուծումը միայն քաղաքական դաշտում չէ, այլ հոգևոր արթնության մեջ», – նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առանց հավատքի և բարոյական արժեքների վերականգնման՝ մնացածը ժամանակավոր ու կեղծ օրակարգեր են։

«Բացի ֆիզիկական աջակցությունից, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է սկսենք անընդհատ մասնակցել պատարագներին և ժամերգություններին։ Սա հոգևոր պայքար է, և պետք է առաջին հերթին հոգով զինվենք», – ասաց նա։

«Մեր հայ ժողովուրդը բազմիցս բարդ իրավիճակներից է դուրս եկել, և այս վիճակից նույնպես դուրս կգա։ Ինչպես նշեց Միքայել Սրբազանը, այսօր մեր ազգի վտանգը, սպառնալիքը եկեղեցին չէ, գիտենք ով է և որտեղ է նստած», – ասաց Մհեր Մելքոնյանը։

Պատգամավորը չի բացառում, որ առաջիկայում ձերբակալված արքեպիսկոպոսների՝ Բագրատ և Միքայել  Աջապահյանի կալանքի ժամկետները կրկին կերկարացվեն։

Մեր դիտարկմանը, թե գուցե  կան դատավորներ, ովքեր կփորձեն  դիմադրել,  Մելքոնյանը նկատեց,  որ կգտնվեն գրպանային դատավորներ, ովքեր ի կատար կածեն  Փաշինյանի ցանկությունը։

Հարցին՝ արդյոք ընդդիմությունը պառակտված չէ այս պահին և հենց  այդ պառակտումն էլ բերում է այս վիճակը, Մհեր Մելքոնյանը պատասխանեց.

«Այդ կարծիքը իշխող ուժի թեզն է։ Բայց ցանկացած առարկայական մտածող մարդ ակնհայտ տեսնում է, թե ինչ է իրականում կատարվում, ընդդիմության հեղինակության հետ խաղալը նրանց համար դարձել է սովորական բան։ Նրանք անդադար կրկնում են, թե պառակտված ենք, իրականում որևէ հաջողության չեն հասնում, դե  դա բոլորին է  հասկանալի , թե ինչ նպատակ են հետապնդում », – ասաց պատգամավորըը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image