2023 թ․ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք: Մալիշկա բնակավայրում՝ կենտրոնական փողոցների խաչմերուկում նա փորձել էր զրուցել մարդկանց հետ: Այն ժամանակ դեռ այսքան չէր վախենում մարդկանց հետ շփվելուց, եւ նրան էր մոտեցել 48-ամյա մի կին` Նարինե Ասատրյանը, որը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է, թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից, բազմազավակ մայր։ Տունուտեղից զրկված կինն իր բողոքն արտահայտել էր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելով, ինչը նաեւ այդ օրերին լայնորեն լուսաբանվեց: Ճիշտ է՝ անձրեւանոցը տեղ չէր հասել եւ որեւէ վնաս չէր պատճառել Փաշինյանին, բայց կատարվածից հետո անմիջապես գործի անցան Նիկոլ Փաշինյանի իրավապահները։
Քննչական կոմիտեն Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից հետո Նարինե Ասատրյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղարկվել էր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չբացակայելը։ Արդյունքում շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո՝ 2024 թվականի ապրիլին դատավոր Միքայել Գրիգորյանը կայացրել էր որոշում․
«Նարինե Նորիկի Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով»։
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինեի անձնական խուզարկությամբ վերցված բալագույն անձրեւանոցը, դատարանի որոշմամբ, ոչնչացվել էր։ Մենք չկարողացանք կապ հաստատել Նարինեի հետ, Մալիշկայի վարչական ղեկավարն ասաց` այո, նա մեր գյուղում է բնակվում, բայց այլ տեղեկության ինքը չի տիրապետում, անձնական կոնտակտ էլ չունի։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ո՛չ պաշտպանական, ո՛չ էլ մեղադրող կողմը չի բողոքարկել վերադաս ատյան, այն ուժի մեջ է մտել, եւ գործը հանձնվել է դատարանի արխիվ։
Հասարակություն
«Հրապարակ». Փաշինյանի կողմը նետված անձրեւանոցը դատարանի որոշմամբ ոչնչացվել է
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯