Որքան կարելի է հասկանալ երկուշաբթի ամերիկյան մամուլում հայտնված եւ Պետդեպի կողմից չմեկնաբանված տեղեկություններից առաջիկա ուրբաթ, հոկտեմբերի 23-ին Վաշինգտոն են հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի նրա կոլեգան: Պետքարտուղար Պոմպեոն ուրբաթ առավոտյան հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարին, այնուհետ Մնացականյանին: Երկու նախարարների միջեւ երկկողմ կամ Պոմպեոի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կկայանա թե ոչ դեռ հստակ չէ, բայց հավանական է: Politico-ի հրապարակումից այն տպավորությունն է, որ Թրամփը կարծես մտադիր է միջազգային ասպարեզում իր առաջնորդելու կարողությունը ի ցույց դնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման կոնտեքստում, ինչը համարյա վստահաբար նշանակում է, Վաշինգտոնում բեկումնային զարգացում է արձանագրվելու: Դժվար թե ընտրություններից ընդամենը օրեր առաջ միջազգային անլուծելի խնդիրներից մեկին Դոնալդ Թրամփը խառնվեր, եթե այն իրեն PR-ի հնարավորություն չապահովեր:
Ենթադրելի է ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման մասով ինչ-որ բան կհայտարարվի կամ կստորագրվի Վաշինգտոնում, որը կողմերի համար այլեւս կսահմանի պարտավորություններ: Հասկանալիորեն միջնորդությունը կլինի եռանախագահներինը, բայց փաստաթղթի կյանքի կոչման երաշխավորությունը` ԱՄՆ-ինը, ինչը միակ ռեալ երաշխիքն է ղարաբաղյան հարցում, քանի որ միայն ԱՄՆ-ն է ի զորու տեղը ցույց տալ Անկարային եւ ինչ-որ բան թելադրել Ադրբեջանին: Ինչպես հույներն են ասում ինչ աղետ էլ լինի Թրամփն առհասարակ, միջազգային ասպարեզում նա երեւի միակ առաջնորդն է, որին էքսցենտրիկ Էրդողանը ձայնը կտրած լսում է: Հնարավոր է առաջիկա օրերին հրադադարի հաստատմամբ զբաղվի Մոսկվան, իսկ քաղաքական կարգավորման շրջանակով Վաշինգտոնը, հավանաբար ջանքերի համակարգմամբ էլ Փարիզը:
Հասարակություն
Թրամփի միջամտությունը ղարաբաղյան հարցին
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯