Քաղաքականություն

Բա ինչու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, վախենու՞մ են

Բա ինչու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, վախենու՞մ են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ներկայում Հայաստանը գտնվում է Ռուսաստանից բարձր մակարդակի տնտեսական և քաղաքական կախվածության մեջ։

Նրա խոսքով՝ երկրի տնտեսական կայունության մի մասը ապահովվում է արտաքին աղբյուրներից ստացվող ֆինանսական հոսքերի միջոցով, և դա, ըստ նրա, կապված չէ միայն գործող կառավարության քաղաքականության հետ, այլ ընդհանուր համակարգային իրավիճակի արդյունք է։

Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ռազմավարական և տնտեսական գործընկերը, և ներկայիս պայմաններում այդ հարաբերությունները կտրուկ փոխել հնարավոր չէ։ Նրա գնահատմամբ՝ նման կապերը չեն կարող պարզապես արագ որոշմամբ վերացվել։

Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին՝ Կարապետյանը քննադատել է գործող իշխանությունների հայտարարությունները՝ դրանք գնահատելով կոշտ ձևակերպումներով, և հարց է բարձրացրել, թե ինչու մինչև հիմա երկիրը չի դուրս եկել այդ կառույցից, եթե իրոք նման մտադրություն կա։

«Հնարավորություն ունեին մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչի՞ չեն արել, վախենո՞ւմ են»,-ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image