Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հետ կապված իրավիճակին։
Նրա խոսքով՝ դեպքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո իր հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Օսիպյանին տեսակցելու նպատակով։
Պաշտպանը նշել է, որ այցի հիմնական նպատակը անձի հետ առանձնազրույց անցկացնելն էր, որպեսզի վերջինս հնարավորություն ունենար ներկայացնելու իր իրավունքներին առնչվող խնդիրներն ու մտահոգությունները։ Մանասյանի խոսքով՝ նման ձևաչափը կարևոր է նաև այն պատճառով, որ ներառում է անձնական տվյալների և այլ զգայուն տեղեկությունների քննարկում։
Միաժամանակ ՄԻՊ-ը հայտնել է, որ Օսիպյանը սկզբնական փուլում հրաժարվել է աշխատակազմի ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալուց և չի ներկայացրել իր իրավունքների պաշտպանության հետ կապված որևէ խնդիր։