Այլ

Այս հարցն արագ պարզելը հույժ կարեւոր է

Այս հարցն արագ պարզելը հույժ կարեւոր է

Ձմեռն Արարատյան դաշտում եւ քաղաքամայր Երեւանում խիստ է, ձյունն անընդհատ իր ճերմակ, ապա սառցե սավանի տակ ճգնում է ծածկել մեր ամոթալի անկումն ու հտպիտների խրախճանքի փայլն ու թշվառությունը։ Վարչաբենդային «ժանտախտից առաջ խնջույք» հիշեցնող նախընտրական համերգ- տեսարանը երգ ու պարով չի կարող ստվերել այն հերթական զարհուրելի որոշումը, որը հավատարիմ փաշինյանական, ՊՆ նախարարի պաշտոնը գրաված  Սուրեն Պապիկյանն է ընդունել. «ՊՆ որոշմամբ դադարեցվել է ԶՈւ Հոգևոր առաջնորդության գործունեությունը

Պաշտպանության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդությունը»։ Այս մասին հայտնել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ նշելով, որ ավելի քան 20 տարի հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականներն այլևս ազատված են իրենց պարտականություններից։ Եւ սրընթաց արդեն հաջորդ օրը «պաշարում են» Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
«ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»։ Գուժեց այսօր Տեր Պսակը։ Պատկերացնում եք գոնե, թե քրեական ենթամշակույթի տակ կքած, ինքնասպանություն-սպանությունների սեղմվող շղթայի մեջ հայտնված հայ զինակոչիկներն ու սպաները ինչ նոր վտանգների մեջ են հայտնվել«ւ։ Իր ավագ սպային ծառայության ժամանակ ինչ-որ պատճառով դանակահարած ներկայիս ՊՆ նախարարն այսպե՞ս է «բարենորոգում» բանակային կյանքը, այնտեղ, որտեղ այլեւս չի հնչելու Աստծո խոսքը, սերն ու հույսի հորդորը, սատանայի ու նեռի բարքերն են ամրանալու: Թե որոշե՞լ են Վահափառին ուրացած, վարչապետին ծառայության անցած կարգազանց ու կարգալույծ տիրադավներով Աստուծո տունը լցնել, եւ ի՞նչ դասեր ու օրինակ են տալու նորակոչիկներին՝ ուրացեք, դավեք, անցեք «ուժեղի» կողմը՝ նա ոստիկաններ ունի, ԱԱԾ, ՔԿ, դատախազներ ու կամակատար վայ-դատավորներ։ Բայց աշխարհիկ ոչ մի ուժ հավերժ չէ, ոստիկանից դատավոր, դատախազ նոր տեր կգտնեն, ու կմնա ազգային պետական աղետը։ Իսկ մինչ այդ ամոթալի հարց բոլորիս, հատկապես իրավասություններ ունեցող ընդդիմադիրներին, որ միայն ընտրությունների են հունիսին պատրաստվում՝ չտեսնելով կամ հերթապահ արձագանքելով հունվարին տեղի ունեցողին՝ վեհափառը թող ավելի վճռական ու կոշտ գործի, իսկ մենք, դուք, նրանք…. Այս հարցն արագ պարզելը հույժ կարեւոր է….

Նարինե Դիլբարյանի էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image