Հասարակություն

Վեհափառին թվում է, թե հերթն իրեն չի՞ հասնելու

Վեհափառին թվում է, թե հերթն իրեն չի՞ հասնելու

Պարզվում է՝ ոչ ոք «Չարի վերջը» անմահ հեքիաթը չի կարդացել․ ոչ կաթողիկոսը, ոչ Քննչական կոմիտեի նախագահը, ոչ նրա վերադաս վարչապետը․․․Դեռ հունիսի 27-ին էր պարզ, որ Մայր աթոռի բակից Միքայել սրբազանին բերման ենթարկող իշխանությունը դրանով չի բավարարվելու՝ եկեղեցու մյուս «ձագերին» էլ է մեկիկ մեկիկ տանելու։ Եւ հարցը նույնիսկ այն չէ, որ հունիսի 27-ին չպետք է թույլ տային Միքայել Աջապահյանին տանել՝ այդ հորինված, ամոթալի մեղադրանքով, այլ այն, որ չի կարելի շարունակ վախենալ ու կոմպրոմիսի գնալ։ 

Ուրիշ բան չասեմ՝ միայն Էջմիածնի տոնին հոգեւորականների մասնակցությունը խղճուկ կոմպրոմիսի փորձ էր, իսկ թե տակից ինչ «աշխատանք» է տանում Եկեղեցին, ինչպես են փորձում «բարիացնել» Նիկոլ Փաշինյանին, դրա մասին անգամ չեմ էլ ուզում խոսել․․․

Վեհափառին թվում է, թե հերթն իրեն չի՞ հասնելու, մյուս սրբազանները մտածում են, որ իրենց նկատմամբ նման անհեթեթ մեղադրանքներ հնարավոր չի՞ լինելու հարուցել։

Բոլորը պետք է հասկանան, որ Սամվել Կարապետյանին եւ Միքայել Աջապահյանին կալանավորելու օրերին Հայաստանը նոր փուլ է մտել․․․ այդ «աղվեսը» բոլորիդ կկուներին հերթով տանելու է, քանի դեռ չեք լսել խելացի «ագռավի» խորհուրդը եւ չի հայտնվել աղվեսին սատկացնող «չոբանի շունը»․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image