Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը։ Այս մասին մեկ ժամ առաջ գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,– գրել է նա։
Հրապարակ֊ը տեղեկացավ, որ կալանքի միջնորդությունը քննվելու է առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում, մակագրվել է հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս հայտնի է իշխանահաճո, ընդդիմադիրներին կալանավորելու որոշումներով։
Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը համոզմունք էր հայտնել, որ գիշերը հանդիպելու է դատավոր Մասիս Մելքոնյանին։