Քաղաքականություն

Իսկն անառակ որդու վերադարձը

Իսկն անառակ որդու վերադարձը

Շուրջ երկու շաբաթ առաջ բացահայտվեց, որ հայոց եկեղեցու «բարենորոգիչների» խմբակին կամավոր միացած քահանաներին գնել են 5 միլիոն դրամով: Իսկ նախորդ օրը մտածում էի  մերօրյա 30 արծաթով իրենց հոգին սատանային վաճառած քահանաների ապագայի մասին: Թե ինչ պետք է անեն այդ անձինք՝ երբ մեր երկրում այլևս չի լինի երբեմնի «դուխով», իսկ խայտառակ պարտությունից հետո՝ «խեղճ հարիֆի» իշխանությունը: Ու հենց այդ ժամանակ լրատվական կայքերը մատուցեցին Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի հայտարարությունը: Այն մեղա գալու գրառում էր, գրառում առ այն, որ մինչ այդ միացել էր վարչապետ Փաշինյանի կողմն անցած տիրադավ հոգևորականներին: Վերջինս գրել էր, որ «խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության»։ Վերջում, որպես իրապես հավատացյալ վանական, հայցել էր իր ծուխի անդամների ներողամտությունը և նրանց խնդրել հիշել իրեն աղոթքներում։ Եվ ամենավերջում, համահունչ գնալով մտածմունքներիս, հիշատակել էր անառակ որդու վերադարձի մասին աստվածաշնչյան պատմության մի կտորը: Ահա այն. «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15։32)։

Կարծում եմ, որ Տեր Արտաշես քահանայի մեղանչելն ու մեղա գալը ոչ թե պետք է մոռացության մատնվի, այլ պետք է որպես դաս քարոզվի կիրակնօրա ամեն պատարագի հետ միաժամանակ: Իհարկե, խոսքը կանոնական պատարագի և ոչ թե գործող աշխարհիկ իշխանության կողմից մեկ օրով զավթված եկեղեցում ապօրինի միջոցառման մասին է: Իսկ քանի որ մեր հոգին անմահ է՝ ինչպես ընդունված է քրիստոնեական եկեղեցու կողմից, ապա 11 եպիսկոպոսների ու մի քանի տասնյակ քահանաների հոգիները պետք է շատ ափսոսան, որ կայացրել են նման մարմիններում մարմնավորվելու որոշումը: Ինչ մնում է նյութական աշխարհին, ապա թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, եթե նրանք լքեն հայրենիքը, նրանց վրայից տիրադավի խարազանը կարող է մաքրվել միայն մեկ դեպքում: Այն է՝ եթե որտեղ էլ լինեն՝ ոտաբոբիկ հասնեն Երուսաղեմ ու մեղքի թողություն խնդրեն նույքան ժամանակ, որքան դավաճանել են իրենց հավատքին: Որովհետև սատանային հոգին վաճառելը հենց քրիստոնեական հավատքին դավաճանել է, որ կա: Որովհետև իրենք գիտակցում են (դրանում վստահ եմ), որ միանալով վարչապետի աթոռից կառչած անձին՝ իրենք չեն նպաստում են հայոց եկեղեցու «բարենորոգմանը»: Ընդհակառակը, եկեղեցու բարենորոգման անվան ներքո կյանքի են կոչում արհեստածին ադրբեջանցի անվանյալ Փաշազադեի՝ հայոց եկեղեցին կազմաքանդելու պահանջը: Իսկ եթե չեն գիտակցում, ինչը խիստ զարմանալի երևույթ կլիներ, ապա իսկապես այս աննորմալ երևույթը պատմության գրկն ուղարկելուց հետո հայոց եկեղեցու տնօրինությունը պետք է շատ լրջորեն զբաղվի ավելի քան 1700-ամյա այդ կառույցի իսկական բարենորոգման հարցերով:        
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image