Արցախի Հանրապետությունում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կարծում է, որ ղարաբաղցի-հայաստանցի հակասություններն արհեստական են եւ խմորվել են քաղքենիական որոշ շրջանակներում։
«Օրինակ, Արցախում Բակո Սահակյանի շրջպատում մի քանի հոգի են այդ թեման արծարծում։ Նույնիսկ սոցիալական ցանցերում հանդիպած մեկնաբանություններից է ակնհայտ, որ այդ խոսակցությունները հրահրվում են քաղքենի շրջանակներից»,- ասաց Հայկ Խանումյանը։
«Ժառանգություն» կուսակցության նորընտիր ղեկավարությունն այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք, թե «Ժառանգության» այդ քայլը եւս երկու պետությունների միջեւ կամրջող դեր կատարելուն է ուղղված։
«Միշտ էլ կուսակցություններն այցելում են Արցախ, ի՞նչ խնդիր կա։ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները միշտ էլ այցելում են Արցախ, ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։