Ժամանց

Երանի խելքի գանք․ Նազենի Հովհաննիսյան

Երանի խելքի գանք․ Նազենի Հովհաննիսյան

Աստված թող օրհնի հավատավոր ու հավատարիմ քրիստոնյաներին, սեր տա տենչացողին ու լիություն՝ կարիքավորին.... 
Աստված թող խելք տա անմիտին ու արթնություն՝ «քնածին», որ իրական կյանքում չանկի անընդհատ, այլ սովորի Տեսնել, հասկանալ ու գործել ի բարօրություն մեր երկրի ու ազգայինի, և ոչ ի վնաս...
Աստված թող մեզ ուժ տա. պայքարի ջահը վառ պահելու, որ խոնարհությամբ, բայց և արդար ցասումով պահենք Ճշմարտության կրակը՝ վառ ու մեր սրտի դուռը՝ բաց, 
որ տեսնենք ու տարբերակենք վատը՝ լավից, չարը՝ բարուց, մոլորվածին՝ մտածված չարից, 
անտարբերին՝ սրտացավից, 
անհոգուն՝ հոգևորից.... 
Աստված մեզ կարոտ պահի՜.
մոլորությունից
գայթակղությունից
պառակտումից
փորձությունից.. 
 Մեզ ուժ տա
բռունցք դարձնի
աղոթակից երկու ափ
խիղճ տա
ազնիվ բարկություն տա 
ու խոհեմ գործողություն...
Մեզ ՄԵԶ հետ բերի, 
որ հիշենք՝ ով էինք, 
ինչ ենք հիմա
ու ինչպիսին կարող էինք լինել:
Այսօր երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ Պահքը. երանի՜ բան հասկանանք մինչև Տիրոջ Հարության օրը... 
Երանի կյանք հասկանանք Քրիստոսի լույսին վայել....
Երանի խելքի գանք․․․
ԱՄԵՆ

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image