Միջազգային

Խոսել է Արհեստական բանականության ծագման իր վարկածի մասին

Խոսել է Արհեստական բանականության ծագման իր վարկածի մասին

Ռուս երգչուհի եւ երգերի հեղինակ Կատյա Լելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Արհեստական բանականության ծագման իր վարկածը։ Նա ասել է, որ հավատացած է, որ Արհեստական բանականությունը այլ քաղաքակրթություն է ստեղծել ու ներդրել մեր մոլորակի վրա։ «Կարծում եմ, որ այլ քաղաքակրթություն է ստեղծել Արհեստական բանականությունը, որը կառավարում է մարդկությանը»,- ասել է Լելը։ Ավելի վաղ էլ Կատյա Լելը հայտարարել էր, որ հաջորդ տարի այլմոլորակայինները կարող են հարձակվել մարդկանց վրա։ Հիշեցնենք, որ իր հարցազրույցներում Լելը հաճախ է խոսում ոչ երկրային քաղաքակրթությունների, այլմոլորակայինների գոյության մասին։ Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարվա փետրվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կատյա Լելին շնորհել է «ՌԴ վաստակավոր արտիստի» կոչում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image