Միջազգային

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այրին

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այրին

93 տարեկանում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այրին՝ Բերնադետը: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նախկին նախագահի այրին մահացել է երեկ, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին։ Մինչ այդ նա 18 տարի եղել է Փարիզի քաղաքապետը, երկու անգամ նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ: Ժակ Շիրակը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին 86 տարեկանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image