«Նոա»-ն , ինչպես հայտնի է, երեկ հաջող մեկնարկ տվեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլում՝ սեփական հարկի տակ կարևոր հաղթանակ տանելով նիդերլանդական «ԱԶ Ալկմար»-ի նկատմամբ։
Հայ ֆուտբոլիստի տպավորիչ գոլը և երևանյան ակումբի հաջող ելույթը չմնացին աննկատ նաև ՈւԵՖԱ-ի ուշադրությունից։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում անդրադարձավ հանդիպմանը՝ առանձնահատուկ ընդգծելով խփված գնդակի գեղեցկությունը։
«Համբարձումյանի շքեղ հարվածը հաղթանակ է բերում «Նոային» առաջին խաղում», — նշված էր ՈւԵՖԱ-ի հրապարակման մեջ։