Քաղաքականություն

Լավ հաշվեք

Լավ հաշվեք

2026-ի ընտրությունների մեկնարկը սպասվածից շուտ տրվեց` քաղաքական ուժերը ոչ միայն արդեն թեժ ընտրապայքարի մեջ են, այլեւ պատգամավորության ու վարչապետի թեկնածուներ են ընտրում, կոալիցիաներ կազմելու կամ մենակ գնալու հայտարարություններ անում: Գլխավոր տոն տվողը, իհարկե, ՔՊ-ն է, որը, երկրի կառավարումը մոռացած, տրվել է վերարտադրվելու մոլուցքին: Ակտիվ է նաեւ ընդդիմությունը` նորից նույն փոցխի վրա կանգնելու հեռանկարով: 2026-ի ընտրությունների գլխավոր խնդիրը, գայթաքարը լինելու է կոալիցիաներ կազմելու, մեծ բլոկներով հանդես գալու անկարողությունը, որն ինքնին իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է նշանակելու: Մեր քաղաքական ուժերի հիմնական թերությունը չարդարացված ամբիցիաներն են եւ համագործակցության ընդունակ չլինելը, ինչի արդյունքում ողջ երկիրն ու հասարակությունն են տուժում: Տարիներ շարունակ տարաձայնությունները մի կողմ դնելու եւ միավորվելու մասին խոսող ուժերն ընտրությունների շեմին դառնում են ավելի հավակնոտ, ավելի անհանդուրժող եւ կոմունիկացիայի ոչ ընդունակ: Նրանք հանկարծ հիշում են իրենց բոլոր դարավոր վիրավորանքները, նաեւ չեն կարողանում իրատեսական հաշվարկներ անել եւ իրենց ուժերը ռեալիստորեն գնահատել: Եվ ստացվում է, որ ցախավելի ճյուղերը հատ-հատ ջարդում են, իրենք էլ կանգնում կոտրված տաշտակի առաջ` ոչ միայն փոշիացնում են ընտրողների քվեները, այլեւ նպաստում իշխանությունների վերարտադրմանը: Բայց 2026-ի ընտրությունները նշանավորվելու են նաեւ նրանով, որ ձայն փոշիացնող ուժերը ոչ միայն իրենք չեն անցնելու խորհրդարան, ոչ միայն նպաստելու են ՔՊ-ի ու Փաշինյանի վերարտադրմանը, այլեւ հեղինակազրկվելու են եւ դուրս մղվեն քաղաքական դաշտից: 1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image