Քաղաքականություն

Բռնությունների համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու

Բռնությունների համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու

Քարոզարշավի շրջանակում կառավարության շենքի դիմաց խորհրդանշական ակցիայի ժամանակ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած բռնության դեպքերին։

Նա նշել է, որ, իր գնահատմամբ, երկրում տեղի ունեցող բռնությունների, այդ թվում՝ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման և վատ վերաբերմունքի դեպքերի պատասխանատվությունը կրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարուքյանը հիշեցրել է նաև, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո ոստիկանության համակարգի ղեկավարումը, ըստ էության, գտնվում է գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի պատասխանատվության ներքո։

Նրա խոսքով՝ անընդունելի է, որ բռնության ցանկացած դեպք մնա առանց հետևանքների, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի կողմնակիցների նկատմամբ է այն կիրառվել։ Մարուքյանը պնդել է, որ բոլոր նման գործողություններ կատարողները պետք է ենթարկվեն իրավական պատասխանատվության։

Ելույթի ավարտին նա ընդգծել է, որ պահանջում են իշխանություններից քայլեր ձեռնարկել և ապահովել, որպեսզի, իր ձևակերպմամբ, «բռնությունների գլխավոր պատասխանատուները» կրեն պատասխանատվություն։

«Մարդկանց ծեծել, բռնության ենթարկել, մարդկանց քաշքել, այդ ամեն ինչի պատասխանատուն մի մարդ է:Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այսօրվա բռնությունների համար»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image