Մշակույթ

«Սթենլի Էթվելի վերադարձը»․ մեկնարկել են նոր դրամայի նկարահանումները

«Սթենլի Էթվելի վերադարձը»․ մեկնարկել են նոր դրամայի նկարահանումները

Մեկնարկել են «Սթենլի Էթվելի վերադարձը» նոր թրիլլերի նկարահանումները, ըստ Սթիվեն Սոդեբերգի գործի։ Այն կարելի է դասել գոթիկական դրամայի ժանրին, որն ունի հոգեբանական թրիլլերի էլեմենտներ։ Ներկայացնում է հարուստ ընտանիքի ժառանգի պատմությունը, որը տեւական բացակայությունից հետո վերադառնում է տոհմական կալվածք եւ բախվում անցյալի գաղտնիքներին, ընտանեկան կոնֆլիկտներին եւ ներքին անձնական ճգնաժամերի։ Սյուժեն կառուցված է գլխավոր հերոսի՝ Սթենլի Էթվելի եւ տոհմական կալվածքի շուրջ, որը կոնկրետ հերոսի համար հանդիսանում է վերադարձի հիմնական մոտիվ։ Այս «վերադարձի» մոտիվը, ըստ էության, եվրոպական գրականության համար դասական է եւ խորհրդանշում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ, այլ նաեւ՝ անցյալի։

Արծարծված հիմնական թեմաներն են՝ հիշողություն եւ ժառանգություն, ինքնություն եւ ես-ի որոնումներ, վերնախավի բարոյական անկում եւ բարոյալքում, ընտանեկան եւ անցյալի գաղտնիքներ ու ամոթի զգացողություն։ Գլխավոր հերոսը տիպիկ երկատված անձ է, որը գտնվում է ժամանակակից աշխարհի ռացիոնալականության եւ անցյալի իռացիոնալականության սահմանագծին։ Նրա վերադարձը նաեւ դառնում է հերոսի հոգեբանական վերափոխման ցուցիչը։ Ուշագրավ է այն, որ առանձին պերսոնաժ է ներկայացված ընտանեկան կամ տոհմիկ կալվածքը։ Կրում է Սոդերբերգի յուրահատուկ ձեռագիրը եւ մեկնաբանվում է նաեւ այդ ձեռագրի համատեքստում, երբ պատումը ոչ գծային է, ունի ֆրագմենտալ կառուցվածք, մեծ ուշադրություն է դարձված վիզուալ դետալներին, այսինքն՝ հեղինակն ունի կինեմատոգրաֆիական մտածողություն եւ շարադրում է դրա համեմատ։ Ֆիլմի ռեժիսորը Բրայան Վելշն է։ Նկարահանումներին մասնակցում են Նիկոլաս Գալիցինը, Դեմիեն Լյուիսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image