Միջազգային

Քահանային բռնի բանակ են տանում․ Ուկրաինայում ևս հակաեկեղեցական արշավ է

Քահանային բռնի բանակ են տանում․ Ուկրաինայում ևս հակաեկեղեցական արշավ է

Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները զորակոչել են կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևորականին։ Ռազմաբժշկական զննում անցնելուց հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ, հայտնել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Խմելնիցկու թեմը։

«Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Խմելնիցկու թեմի հոգևորական, ավագ քահանա Անդրեյ Չորնիին տեղափոխող մեքենան և տարել նրան Դերաժնիա քաղաքում գտնվող Խմելնիցկու շրջանի զորակոչային կենտրոնի երրորդ բաժանմունք», - ասվում է թեմի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Թեմայի տվյալներով՝ ավագ քահանան առողջական խնդիրներ ունի։

Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են երկրի նորագույն պատմության մեջ ամենամեծ հալածանքների ալիքը Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու՝ երկրի հավատացյալների ամենամեծ համայնքի դեմ:

Ռուսաստանի հետ կապերը վկայակոչելով՝ Ուկրաինայի տարբեր մարզերի տեղական իշխանությունները արգելել են ՈՒՈՒԵ-ի գործունեությունը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել ՈՒՈՒԵ հոգևորականների դեմ և անցկացնել «հակահետախուզական գործողություններ», այդ թվում՝ եպիսկոպոսների և քահանաների, եկեղեցիների և վանքերի խուզարկություններ՝ «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ փնտրելու համար: Ուկրաինայի դատարանները դատապարտել են որոշ հոգևորականների, և շատերը կալանքի տակ են:

Բացի այդ, իշխանություններն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուց խլել են վանքեր, անշարժ գույք և այլն, ֆիզիկական բռնություն կիրառել քահանաների և ՈՒՈՒԵ հետևորդների դեմ։

2024 թվականի սեպտեմբերի 23-ին երկրում ուժի մեջ է մտել Գերագույն ռադայի կողմից ընդունված և Վլադիմիր Զելենսկու կողմից ստորագրված օրենքը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image