Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով։
Մեղադրող կողմը առավելագույն պատժաչափ էր պահանջել` 7 տարի ազատազրկում։ Թորգոմ Ասատրյանը մեղադրանքը չի ընդունել։ Նա կալանքի տակ է 2023թ․ փետրվար ամսից։