Քաղաքականություն

Ես չեմ կարող ասել՝ ես կարո՞ղ եմ էդ քրեական գործով անցնել, թե՞ չէ

Ես չեմ կարող ասել՝ ես կարո՞ղ եմ էդ քրեական գործով անցնել, թե՞ չէ

Պետական վերահսկողական ծառայությունը վերջին շրջանում ուսումնասիրություններ էր իրականացնում Երևանի քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ Ուսումնասիրությունների արդյունքում, ըստ ՊՎԾ-ի, հայտնաբերվել են 8.5 մլրդ ՀՀ դրամի խախտումներ։ Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել է թվով 3 քրեական գործ: Սա որակվեց որպես արշավ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրություների հիմքում։

ՊՎԾ-ի ստուգումների վերաբերյալ կարծիք հարցրինք Երևանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից։ «Ես կասեմ, որ ստուգումներ է արել ՊՎԾ-ն, որոշ խախտումներ կան, դրանք պետք է քննարկենք, որոշ դեպքերում պրոցեսներ կան, որոնք կարգավորվում են, բայց արդյունավետ չեն կարգավորվում, պետք է քննարկենք, հասկանանք՝ լուծումները որոնք են»,-ասաց քաղաքապետը։

-Ձեր պատասխանատվության տիրույթին առնչվո՞ւմ են այդ խախտումները, քանի որ այդ ընթացքում Դուք քաղաքապետի տեղակալ եք եղել։

-Ամբողջն էլ ստուգել են, ոլորտներ կան, որոնք նույնիսկ ես եմ համակարգել։

-Իսկ կարո՞ղ է այդ քրեական գործով Դուք էլ անցնեք։

-Ես չեմ կարող ասել՝ ես կարո՞ղ եմ էդ քրեական գործով անցնել, թե՞ չէ, բայց քաղաքապետ կար, քաղաքապետի տեղակալներ և ոլորտներ կային, որոնք որ համակարգում էին։

-Իսկ որքա՞ն է կազմել չարաշահումների ընդհանուր ծավալը։

-Ճիշտն ասած՝ թիվը չեմ հիշում չարաշահման, բայց որպես այդպիսին՝ դա վերջնական չէ, պայմանական, օրինակ, չգիտեմ, էլի, էդ չարաշահում բառը նաև պետք է մի հատ քննարկենք, հասկանանք՝ ինչ է նշանակում չարաշահում։

-Դուք այստեղ քաղաքական կոմպոնենտ չե՞ք տեսնում, որ սա ուղղված է հատուկ Հայկ Մարությանի դեմ։

-Ես էդպես չեմ նայում, ես նայում եմ, ընդհանուր առմամբ, պրոցեսներին,թե ոնց կարելի է պրոցեսները կառավարել։ Ու, այո, ՊՎԾ-ի կողմից կան վերհանված խնդիրներ, ու էդ խնդիրները պետք է պրոցեդուրալ առումով ճիշտ կառավարել, որ հետագայում, կապ չունի, Հայկ Մարությանը կլինի, Հրաչ Սարգսյանը կլինի, այլ մեկը կլինի, էդ պրոցեսները կարողանանք կառավարել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image