Հասարակություն

ՌԴ իշխանությունների անվստահությունը ՀՀ իշխանությունների նկատմամբ քաղաքակրթական է

ՌԴ իշխանությունների անվստահությունը ՀՀ իշխանությունների նկատմամբ քաղաքակրթական է

Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկա պահին անորոշության փուլում են, եւ դա կապված է նախորդ տասնամյակներից մնացած ժառանգության հետ։ Իսկ այդ անորոշությունը լուծելու հետեւողական քայլերի  տեսլական,  ըստ քաղաքագետի, չկա։ 

Սարո Սարոյանը նկատում է, որ հենց այդ պատճառով էլ տեղի են ունենում մտահոգիչ դեպքեր, որոնց պատասխանները պաշտոնյաները չեն կարողանում տալ։ Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։

Մեր դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար փորձում են ՌԴ իշխանություններին ապացուցել, որ թավշյա հեղափոխությունն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, Սարո Սարոյանն արձագանքեց․ «ՌԴ քաղաքական իշխանությունների անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ ինչ-որ իմաստով քաղաքակրթական է։ Հայաստանում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք բոլոր պարամետրերով քաղաքական մշակույթի, քաղաքակրթական հարթությունում դեմ են այն ամենին, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում։ Դրա համար երբեք չի լինելու այնպես, որ այդ անվստահությունը փարատվի, քանի դեռ այնտեղ տիրում է նույն համակարգը։

Կան երկու հակընդդեմ քաղաքական համակարգեր․ մի տեղում մամուլի ազատությունն է, կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարը, մյուսում՝ բոլորովին հակառակ իրողություններ են։ Այս իրավիճակում երկու երկրները  հարաբերությունների  դիստանցիա են պահում, սակայն լինում են նաեւ շահերի բախումներ։ Մենք տեսանք այդ բախումը «Զվարթնոց» օդանավակայանում՝ կապված  Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորին ՀՀ  չթողնելու հետ։ Նման կարգի խնդիրներ առաջանալու են նաեւ ապագայում, քանի դեռ չկան ծրագրային լուծումներ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image