Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում մոտենում է «Վերջին զանգի» օրը, և հանրապետության դպրոցները սկսում են իրենց շրջանավարտներին ճանապարհելու գործընթացը։
Նախարարը նախապես շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նրանց հաջողություններ կյանքի նոր փուլում։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցական կրթությունն ավարտում է մեծ թվով աշակերտներ․ 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար աշակերտ։
«Վերջին զանգը», հիշեցնենք, վաղն է :