Քաղաքականություն

ՔՊ-ում ուշանում են եւ սխալվում

ՔՊ-ում ուշանում են եւ սխալվում

«Հրապարակը» գրել էր, որ ՔՊ-ում շտապում են, որ ՔՊ շարքերն անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։ Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը: Լրացնելով «Հրապարակի» այս տեղեկությունը՝ ասեմ, որ ՔՊ-ում մի բան էլ ուշացել են: Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում նոկդաունի ենթարկված ՔՊ-ն այս հարցում ուշացել է Վաղարշապատի խոշորացված համայնքում սպասվող ընտրությունների եւ, իհարկե, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի գործնական փուլին նախապատրաստվելու պատճառով: Խառն էին, ՔՊ-ում շատ խառն էին ու չեն հասցրել ժամանակին շտաբի պետ ու քարոզչության պատասխանատու նշանակել: Այլ կուսակցություններում այդ մարդիկ կան, աշխատում են, պարզապես նրանց անունները չեն հրապարակվում՝ ավելորդ ցուցադրականությունից խուսափելու համար: Միջանկյալ կարգով էլ ասեմ՝ ավելորդ տեղն ինձ «չկպռշկվեք», անուններ չեմ տալու՝ այդ մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով, այլ խոսքով՝ չեմ ուզում բռնել տալ նրանց:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ են պեղել ՔՊ-ում՝ իբրեւ շտաբի պետ եւ քարոզչության գծով շտաբի պետի տեղակալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս երկու «հաստիքը» առանցքային են լինելու թե՛ նախընտրական շրջանում, թե՛ «լռության» օրը, թե՛ ընտրությունների օրը եւ թե՛ հետընտրական զարգացումների օրերին: Ամենածանրը, իհարկե, ընտրությունների օրվան հաջորդող օրն է, երբ ամփոփվում են արդյունքները: Հաղթողների շտաբներում սկսում են «սալյուտ» խփել, շամպայն են բացում, շնորհավորում իրար, իսկ ամենաշատը՝ շտաբի պետին ու քարոզչության գծով պատասխանատուին: Պարտվածների շտաբում այդ ժամին սկսվում է «պանիխիդան»… Բա ում թաղե՞ն…

Բնականաբար, շտաբի պետին եւ քարոզչության պատասխանատուին: ՔՊ-ում, ահա, այսպիսի «կարեւոր» պաշտոններ են տվել, համապատասխանաբար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին եւ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ինչից կարելի է կռահել, որ պարտությունից հետո հենց այս երկուսին են ոտքերն առաջ դուրս բերելու ՔՊ գրասենյակից: Կարող եմ ավելի պատկերավոր նկարագրել այդ տեսարանը… Նիկոլը գալիս է գրասենյակ, նրան զեկուցում են ընտրության արդյունքները… Նիկոլի «պրիպադկան» բռնում է… Նիկոլը ձեռքն ընկած մոտիկ բանը վերցնում ու մտցնում է Արայիկ Հարությունյանի եւ Վահագն Ալեքսանյանի էն հայտնի տեղը… Դե հիմա՝ ընկել են, պիտի քաշեն: Ի դեպ, Արայիկ Հարությունյանի եւ Վահագն Ալեքսանյանի համար դա նորություն չէ: Եթե չեմ սխալվում, Գյումրիում էլ էին սրանք առաջին պլանում, բայց այնտեղ նրանց «համակարգող» էին ասում: Դա, ըստ էության, նույն բանն է, ինչ որ շտաբի պետը կամ քարոզչության պատասխանատուն, միայն թե ոչ հանրապետական նշանակության:

Այն, ինչ այսօր կատարվում է Գյումրիում եւ Փարաքարում, մեծ հաշվով, նաեւ վերոնշյալ Արայիկ-Վահագն զույգի վայելած «ժողովրդականության» եւ «փայլուն» աշխատանքի արդյունքն է:

«Հրապարակը» նաեւ գրել էր՝ իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։ Ես մի քիչ կասկածում եմ, որ ՔՊ-ում Նիկոլից բացի այլ տրամաբանողներ ու հաշվարկ անողներ էլ կան, բայց չեմ կարծում, որ Փաշինյանը, Հովհաննավանքում իր կողմնակիցների «բազմությունը» տեսնելով, կդիմի նման արկածախնդրության: Ինքը ընտրությունների պատրաստ կլինի ամենաշուտը մի 10 տարի հետո, այն էլ, եթե մի հրաշքով կարողանա հետ բերել Կիրանցը, Ջերմուկի բարձունքները, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը, Քարվաճառը, Լաչինի միջանցքը, Շուշին, Հադրութը, ինչու ոչ՝ նաեւ «Զանգեզուրի միջանցքը»: Չեմ ասում՝ զոհերին հետ բերի, հաշմանդամներին լիարժեք կյանք ապահովի, կաթողիկոսից ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց ներողություն խնդրի, ընդունի քաղաքական պատճառներով մարդկանց բանտարկելու փաստերը… Իսկ ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին (դրանք այսքան տարիների մեջ Նիկոլի առաջին կանոնավոր-հերթական ընտրություններն են), ապա ՔՊ-ն դրանց ինչքան էլ պատրաստվի, միեւնույն է, արդեն իսկ պարտված է, իսկ Արայիկ Հարությունյանի եւ Վահագն Ալեքսանյանի ապագան ինձ շատ մշուշոտ է երեւում:

Չեմ անդրադառնա ՔՊ-ի նախընտրական «առաջնորդների» մտավոր, քաղաքական եւ այլ առավելություններին, որոնք հաշվի առնելով՝ Փաշինյանը նրանց նշանակել է շտաբի պետ կամ քարոզչության պատասխանատու: Փաշինյանը, իմ կարծիքով, առաջնորդվել է իր քաղաքական ձիանոցի ընձեռած հնարավորություններով: Զինվորականներն ասում են՝ գետն անցնելիս ձիերին չեն փոխում: Եվ ահա՝ Արայիկ Հարությունյանն ու Վահագն Ալեքսանյանը ժամանակավորապես կլինեն ՔՊ-ի դեմքը, իսկ ավելի ճիշտ՝ դեմքերը, որոնց երբեք ժողովուրդը չի ընտրել: Եթե Հայաստանում կա մի մարդ, որ հանուն այս զրոյական տիպաժների է ձայն տվել ՔՊ-ին, թող հենց հիմա վեր կենա ու խոսի այդ մասին:

ՀԳ. ՔՊ-ի ընտրությանն ասենք՝ շնորհավոր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image