Միջազգային

Կրեմլի համար միևնույն է, թե ով է Ուկրաինայի ՊՆ նախարարը

Կրեմլի համար միևնույն է, թե ով է Ուկրաինայի ՊՆ նախարարը

Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի, թե ով է զբաղեցնում Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ Կրեմլը հետևում է Ուկրաինայի հետ կապված նորություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեծ հաշվով որևէ նշանակություն չունի, թե ով է (Ուկրաինայի. խմբ.) պաշտպանության նախարարը։ Մեզ համար կարևոր է, որ Կիևի ռեժիմում լինի մեկը, ով կստանձնի պատասխանատվությունը և պատասխանատու որոշում կկայացնի, որը թույլ կտա դուրս գալ խաղաղ կարգավորման կամ ավարտել ռազմական հատուկ գործողությունը», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականը։

Հուլիսի 12-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց նախարարների կաբինետի կազմը թարմացնելու և վարչապետի պաշտոնում Յուլյա Սվիրիդենկոյին փոխարինելու մտադրության մասին։ Ավելի ուշ Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը նրան պաշտոնից ազատեց հուլիսի 14-ին, ինչը հանգեցրեց նախարարների կաբինետի հրաժարականի։ Հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին Ռադա առաջարկ ներկայացրեց «Նաֆթոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկուն վարչապետ նշանակելու վերաբերյալ, որը Զելենսկու համախոհ և Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիայի գործով գլխավոր մեղադրյալ Տիմուր Մինդիչի հովանավորյալն է։
Հուլիսի 15-ին Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնեց, որ Ֆյոդորովի փոխարեն Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ գործող ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Խորհրդարանականի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ֆյոդորովին զինկոմիսարիատների բարեփոխումները տապալելու մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image