Իրավունք

Միքայել սրբազանն ազատ արձակվեց

Միքայել սրբազանն ազատ արձակվեց

Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց հետ՝ նոր քննության։ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց։ Նա ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ 2025 թվականի հունվարի 28-ից նա կալանավորված էր, 2026 թվականի փետրվարի 6-ին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image